Առայժմ ես ոչ մի հրահանգ չեմ ստացել. Կարեն Դեմիրճյանի քանդակի հեղինակ
«Եթե քանդակը տեղադրված չէ, ուրեմն դեռ ավարտված չէ: Երբ որ քանդակը կտեղադրվի, այն ժամանակ կհամարվի, որ գործն ավարտված է»,- Panorama.am-ին ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ավարտել եք քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի քանդակը:
Նա նաև նշեց, որ քաղաքում քանդակը տեղադրելը պետական կարևոր, լուրջ, պատասխանատու միջոցառում է:
«Երբ որ ես հրահանգ ստանամ, որ քանդակը պետք է տեղադրվի, ես խնդիր չունեմ տեղադրելու: Առայժմ ես ոչ մի հրահանգ չեմ ստացել»,- հավելեց Տ.Արզումանյանը
Հիշեցնենք, որ դեռևս 1999 թվականի ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երևանի փողոցներից մեկը կոչել քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով և այնտեղ տեղադրել նրա արձանը: Արդեն մի քանի տարի է Երևան քաղաքի Մ. Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու, Մ.Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում տեղադրված է մի քար, որի վրա գրված է՝ «Այստեղ տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»:
Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ներկայացված նախագծերից և ոչ մեկը հավանության չի արժանացել: Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բաց մրցույթ վերջին անգամ անգամ հայտարարվել է 2012 թվականին: Այնուհետև քաղաքապետարանը պատվիրել քանդակագործ Տիգրան Արզումանյանին ստեղծել Կ.Դեմիրճյանի հուշարձանը:
Նշենք, որ այն հատվածում, որտեղ պետք է տեղադրվի Կ. Դեմիրճյանի հուշարձանը, 2015 թվականի մայիսից ընթանում են այգու (Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու) բարեկարգման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
- Գլխավոր պողոտայի այգու շինաշխատանքների վերջնաժամկետն ավարտվել է, բայց այգին դեռ քանդում են
- Կարեն Դեմիրճյանի հուշարձանը պատրաստվում է Ղարաբաղի մարմարից. Քանդակագործ
- Ի վերջո՝ երբ կտեղադրվի՞ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա