Հանրաքվեից հետո Թուրքիան վերադառնում է Աթաթուրքի շրջան. թուրքագետ
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքները սպասելի էին, պարզ էր, որ էրդողանը հաղթանակ է տանելու: Միաժամանակ ակնհայտ է, որ մեծ քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, ընտրողները դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ մեծ հավանականությամբ մինչև 2029 թվականը Թուրքիան կղեկավարի Էրդողանը:
«Էրդողանը հիմնականում հաղթանակ է տարել Թուրքիայի կենտրոնական շրջաններում՝ չհաշված Անկարան: Մեծ քաղաքների բնակչությունը, դեմ քվեարկելով հանրաքվեին, ապացուցել է, որ ավելի բարձր կրթական ցենզ ունի, ժամանակակից է: Իսկ կողմ են քվեարկել նրանք, ովքեր հետ են մնացել ժամանակակից զարգացումներից»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ սահմանադրական վերափոխումները թուրք ժողովրդին առանձնապես հոգեհարազատ չեն:
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Էրդողանի հաղթանակի գործում կարևոր դերակատարություն է ունեցել հատկապես Գերմանիայի թուրք համայնքը:
«Առաջիկա երկու տարիներին լարված քաղաքական պայքար կընթանա՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ Էրդողանին դեմ հանդես եկող այլ շրջանակներում: Հաշվի առնելով վերջինիս անձնային հատկությունները՝ կարելի է փաստել, որ Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին: Բայց քանի դեռ Թուրքիան ղեկավարում է Էրդողանը, վա բանկի վտանգը կա»,- նկատեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
- Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին