
Վիլնյուսի փողոցի տարբեր շենքերի վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել
Ապրիլի 17-ին, ժամը 04:21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 111 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1981 թ. ծնված Դ. Հ.-ը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստացած հաջորդ ահազանգը ևս Վիլնյուսի փողոցից է:
Ըստ ԱԻՆ-ի՝ ապրիլի 17-ին, ժամը 05:35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1956 թ. ծնված Լ. Ղ.-ը: