Տիգրան Համասյանը Երևանում հանդես կգա երկու համերգով
Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 7-ին և 8-ին ելույթ է ունենալու նաև Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Նախապես հայտարաված էր, որ Տիգրան Համասյանը մեկ համերգով է հանդես գալու Երևանում: Տ. Համասյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է. «Քանի որ մայիսի յոթի Երևանյան համերգի տոմսերն արդեն մի շաբաթ է սպառված են, տեղեկացնում եմ, որ մայիսի ութին ևս մեկ համերգ է լինելու»:
«An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում նա արդեն եղել է աշխարհի տարբեր երկրներում: Առաջիկայում ծրագրված են ևս համերգներ՝ Շվեյցարիայում,ՌԴ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Գերմանիայում:
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Համասյանի և նորվեգացի երաժիշտների նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից
- Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում
- Երևանի պետական կամերային երգչախմբի 20-րդ տարեդարձի համերգին ելույթ կունենա Տիգրան Համասյանը
- Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես են գալու Կալիֆորնիայի համալսարանում
- Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 մրցույթում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին