Տիգրան Ղարամյանը «Դե լա Ռոդա» մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
Իսպանիայում ավարտվել է «Դե լա Ռոդա» մրցաշարը, որին մասնակցում էին 14 երկրի 264 շախմատիսոտ, այդ թվում` 12 գրոսմայստեր, 7 միջազգային վարպետ, 1 կանանց միջազգային վարպետ 30 ՖԻԴԵ-ի վարպետ և 6 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 7.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Կուբան ներկայացնող Գուերրա Խոսե Անխելը, Իսպանիայի ներկայացուցիչ Ռամիրո Խուան Լուիսը նույնքան միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը:
Տիգրան Ղարամյանը 7 միավորով եզրափակել է լավագույն եռյակը , իսկ նույնքան միավոր վաստակած Զավեն Անդրիասյանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում: