
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մելենշոնը գլխավորում է վարկանիշային ցուցակը
Ֆրանսիայում նախագահական ընտրություններից 7 օր առաջ «ձախերի» թեկնածու Ժան Լյուկ Մելենշոնը հարցումների արդյունքում անսպասելիորեն դարձել է առաջատար, գրում է gazeta.ru-ն։
Նա մեծ աջակցություն է ստացել հատկապես երիտասարդության կողմից։
Ընտրվելու դեպքում Մելենշոնը սպառնացել է լքել եվրագոտին, եթե Ֆրանսիան չկարողանա փոխել ԵՄ կոշտ խնայողության քաղաքականությունը։
Մինչև անցած շաբաթվա վերջ ենթադրվում էր, որ պայքարը կանցնի կենտրոնամետ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի միջև։ Սակայն Մելենշոնը խառնել է այդ հաշվարկները՝ Le Monde թերթի հարցման ժամանակ ստանալով 20 տոկոս ձայն և շրջանցելով Ֆրանսուա Ֆիոնին, ով հավաքել է 19 տոկոս ձայն։