Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի կայացած սահմանադրական հանրաքվեից հետո հայտարարել է, որ կառավարության հետ կքննարկի մահապատիժը վերականգնելու հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ նա ընդգծել է իր մտադրությունը՝ անմիջապես սկսել այս թեմայով քննարկումներ վարչապետի և ընդդիմադիր առաջնորդի հետ։
Մահապատիժը Թուրքիայում չեղարկվել է 2002 թվականին, որպեսզի երկիրը համապատասխանի ԵՄ մուտք գործելու չափորոշիչներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա