«Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ փետրվարի 16-ի ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու և այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղբանոցների տեղադիրքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ամբողջական տեղեկատվությունը Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրելու ուղղությամբ:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը պետություն-համայնք-մասնավոր-քաղաքացիական հասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է և կոչված է համախմբելու Հայաստանի բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և ՀԿ-ներին` Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվեն մարզում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացելու է պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին:
Նախաձեռնության համակարգման համար ծրագրով առաջարկվում է ստեղծել տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի նեկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով:
«Մաքուր Հայաստանը» լրացնում է «ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը» և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին