Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային քննել ընտրախախտումների մասին ահազանգերը
Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային քննել սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը:
Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի պատկան մարմիններին թափանցիկ հետաքննություն իրականացնել և սպառիչ պատասխան տալ իրականացված կեղծիքների մասին հաղորդումների վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարգարիտիս Շինասը:
Հայտնի է, որ ընդդիմադիրները բարձրացրել են տասնյակ հազարավոր ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրախախտումների, ինչպես նաև 2.5 մլն-ի հասնող չկնքված քվեաթերթիկների հարցը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, դիմում է Գերագույն ընտրական խորհրդին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան