Զարիֆ. Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում համատեղ համագործակցություն ծավալել
Սև ծով-Պարսից ծոց միջանցքը եթե գործարկվի, այն տարածաշրջանի երկրներին ավելի կմոտեցնի միմյանց,-իրանական «Արաննյուզ.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստան կատարած այցի շրջանակներում մասնակցել Իրան-Վրաստան տնտեսական համաժողովին:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով «Հյուսիս-հարավ» նախագծին, մասնավորապես ասել է. «Սև ծով-Պարսից ծոց միջանցքը եթե գործարկվի, այն տարածաշրջանի երկրներին ավելի կմոտեցնի միմյանց, բեռնափոխադրման արժեքը կնվազի և Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ընդհանուր համագործակցություն ունենալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին