
Էրդողանը՝ ԵԱՀԿ-ին. Նախ և առաջ ճանաչեք ձեր չափը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ է արձագանքել ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից հանրաքվեի վերաբերյալ ներկայացված նախնական զեկույցին՝ այն անվանելով որպես «քաղաքական հաշվարկներով պատրաստված զեկույց»: Գրում է թուրքական աղբյուրը:
«Եվրոպայում մի կազմակերպություն կա ԵԱՀԿ անունով: Այժմ սրանք իրենք իրենց զեկույց են պատրաստում՝ Թուրքիայում ընտրություններն այսպես են եղել, այնպես են եղել: Նախ և առաջ ճանաչեք ձեր չափը: Այդ կազմվելիք քաղաքական զեկույցները ոչ տեսնում ենք, ոչ լսում, ոչ ճանաչում: Մենք մեր ճանապարհով ենք ընթանում: Թուրքիան կազմակերպել է նույնիսկ Եվրոպայում չտեսնված ամենաժողովրդավարական հանրաքվեն», -հայտարարել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին