Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Գրիգորյանը քննարկում են Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու տարբերակը. «Ժամանակ»
Մինչ անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար կռիվ չտալ՝ հաշվի առնելով այդ քաղաքում ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցած ազդեցությունն ու կշիռը: Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը, կարծես թե, փոխել է իշխանության տրամադրությունը և Արարատի մարզում երկրի մասշտաբով ամենաշատ ձայներն ապահոված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) հետ քննարկվում է Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու հնարավորությունը: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Հարցը դեռևս առկախված է և կախված բացառապես Սերժ Սարգսյանի վերջնական որոշումից ու կամքից: Հարցին կարող է էապես միջամտել ու կրքերը հանդարտեցնել միայն Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանին հավելյալ երաշխիքներ տալով, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն տեսանելի ապագայում քաղաքական դերակատարության և գործունեության հավակնություն չի ունենալու»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա