Ռուսաստանցի գործարարների ներդրումային ակումբից մինչ օրս ոչ մի լումա չի փոխանցվել Հայաստան. «Ժամանակ»
Մինչ օրս Սամվել և Կարեն Կարապետյանների ներդրումային ակումբի ռուսաստանցի գործարարները ոչ մի լումա չեն փոխանցել Հայաստան: Շատերը, ովքեր մասնակցել են անցյալ ամիս մարտի 25-ին Ներդրումային ակումբի հիմնադրմանը, չեն էլ իմացել, որ իրենք ներդրումներ պետք է բերեն Հայաստան. գրել է «Ժամանակ»-ը:
«Միակ ներդրողը, որ այս պահին իրական փող է պատրաստ բերել Հայաստան՝ Սամվել Կարապետյանն է, որը սակայն անձնական քաղաքական նպատակներ է հետապնդում, այդ թվում իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին ԱԺ նախագահ դառնալու հարցը կարևոր նախապայմաններից մեկն է, որը վերջինիս ստիպում է ավելի մեծ ջանասիրությամբ թիկունք կանգնել վարչապետի տնտեսական ծրագրերին և առաջիկա հաջողությանը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա