Երշիկն ու աշխարհաքաղաքականությունը
Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Վադիմ Դենիսենկոն ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչու են վատացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի հարաբերությունները: Պարզվում է, պատճառը երշիկն է:
«Հեռավոր 2007-ն էր կամ 2008-ը: Զատիկին ընդառաջ Լուկաշենկոն մի զամբյուղ երշիկ է ուղարկում Ուկրիանայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Զամբյուղը Յուլյա Վլադիմիրովնային չի հասնում: Այն վերցնում են թիկնապահները, ինչ-ինչ պատճառով դրա մասին նրան չեն հայտնում, երշիկներն էլ ուտում են:
Մի քանի շաբաթ անց Բատկան հարցրել է. «Յուլյա Վլադիմիրովնա, Ձեզ դուր եկա՞վ իմ երշիկը: Տիմոշենկոն հարցը չի հասկանում: Լուկաշենկոն հասկանում է, որ Տիմոշենկոն երշիկը չի էլ փորձել: Դրանից հետո նրանց հարաբերությունները ակնհայտորեն վատացել են: Ահա այսպես է լինում մեծ աշխարհաքաղաքականությունը»,-գրել է նա: