Կարծիք կա, որ Սամվել Բաբայանը շուտով ազատ է արձակվելու. «Հրապարակ»
Թեև ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, և գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սև հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նույնպես ենթադրեց, որ բաց կթողնեն, քանի որ «Բաբայանն իրեն ճիշտ է պահել»․ երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նրա ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են, փաստաբանը հայտարարեց․ «Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»»,-նշել է թերթը։