Ցեղասպանության տարելիցին ընդառաջ բողոքի ցույց է ընթանում Հաագայում
Քիչ առաջ Նիդերլանդների Հաագայի Հեթ Փլեյն հրապարակում՝ երկրի խորհրդարանի մոտ տրվեց Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:
«Նիդերլանդական օրագիր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, բողոքի հանրահավաք-ցույցին նախատեսված է նաև Նիդերլանդների մի քանի պատգամավորների ելույթներ:
«Քիչ ավելի ուշ մեր պատվիրակության անդամները կանցնեն խորհրդարանի շենք և պահանջագիր կներկայացնեն Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներին»,-նշում է աղբյուրը: