Ռուս-հայկական երգչախմբային առաջին կոնգրեսի համերգը՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին
Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ռուս-հայկական երգչախմբային առաջին կոնգրեսի համերգը: Ռուսաստանից համերգին մասնակցում էին առաջատար երեք երգչախմբեր, Հայաստանից՝ Երևանի պետական կամերային երգչախումբն ու Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Համերգի գլխավոր հովանավորը, ինչպես նաև կազմակերպիչներից մեկը «Ակտի գրուպ»-ն է: Համերգի կազմակերպիչների թվում նաև Հայաստանի մշակույթի նախարարությունն է:
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Հարություն Թոփիկյանը հիշեց՝ տարբեր տարիներին Մոսկվայում իրենք մասնակցել են զատկական պատարագների:
«Այսօր ինձ համար մեծ երջանկություն է, որ հիմք ենք դնում այսպիսի մի փառատոնի: Տա աստված, որ այն դառնա շարունակական ու ամենամյա»,-ասաց նա:
Ռուս դիրիժոր, ՌԴ պետական հումանիտար համալսարանի ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Բորիս Տարականովը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ հայերը երաժշտության պատմության մեջ կարևոր ներդրում ունեն:
«Ինձ մոտ վաղուց էր հասունացել այն միտքը, որ Հայաստանի հետ միասին պետք է ինչ-որ բան անել: Բայց մեզ օգնող ուժ կամ կառույց չկար: Մեզ համար մեծ ուրախություն էր «Ակտիտուր»-ի աջակցությունը: Առաջին անգամ չէ, որ այն իր աջակցությունն է ցուցաբերում արվեստի բնագավառում: Մեծ է նաև մշակույթի նախարարության աջակցությունը»,-ասաց նա:
Կոնգրեսի աշխատանքը կտևի մինչև ապրիլի 19-ը։ Բացի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախմբից, կոնգրեսին մասնակցում են նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար՝ Հարություն Թոփիկյան), Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար՝ Նատալյա Սվիրինա), «Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղ. ղեկ.՝ Ելենա Վոլոդինա)։
Հիշեցնենք, որ այս տարի ուղղափառների ու կաթոլիկների մոտ Սուրբ Զատկի տոնը համընկել էր, քրիստոնյաների համար այդ կարևոր տոնը նշվում էր և Հայաստանում, և Ռուսաստանում: Այդպես հազվադեպ է պատահում
Սուրբ Զատկի տոնին նվիրված համերգից հատվածներ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան