Հանրաքվեն Թուրքիան դեպի ադրբեջանականացում տանող ճանապարհներից մեկն էր. Իսկանդարյան
«Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեն այդ երկիրը դեպի ադրբեջանականացում տանող ճանապարհներից մեկն էր: Թուրքիան ադրբեջանականացվում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, Թուրքիայի արևելքում ընտրությունները բավականին կեղտոտ են անցել, արևմուտքում՝ ավելի նորմալ: Քաղաքագետը նշեց, այս ընտրությունների ընթացքում, այլ ընտրությունների հետ համեմատ, քրդական համայնքներում մասնակցությունը բավականին քիչ է եղել:
Ա. Իսկանդարյանն ասաց, որ Թուրքիայի հասարակության առավել զարգացած, կիրթ հատվածը դեմ էր այս փոփոխություններին, ավելի գյուղական, ավանդական հատվածը՝ կողմ: Քաղաքագետի կարծիքով, Թուրքիայում անկայունություն է սպասվում:
Նրա խոսքով, նախագահ Էրդողանն իր նպատակներին հասնում է՝ երկրի ներսում մթնոլորտը թեժացնելով. «Ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում լարված մթնլորոտը պահելու և ինչ-որ կերպ գործընթացը հաղթելու համար: Առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում՝ մինչև ընտրությունները, այս իրավիճակն է լինելու Թուրքիայում»:
Հարցին, թե Էրդողանը հայտարարել է, որ երկրում հաջորդ հանրաքվեն լինելու ԵՄ-ին միանալ-չիմանալու հարցի վերաբերյալ, արդյո՞ք Եվրոպա-Թուրքիա լարված հարաբերությունները վերջիվերջո կհանգեցնի, որ Թուրքիան դադարեցնի ԵՄ անդամակցության հայցը, թե այսպես անընդհատ շարունակվելու է, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ Թուրքիան՝ ԵՄ մտնելու որևէ հեռանկար վաղուց գոյություն չունի, բանակցություններ էլ չկան դրա վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին»
- ԵԱՀԿ. Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին
- Թուրքիայում ցուցարարները կաթսաներ և թավաներ են շպրտել պատուհաններից
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
- Հանրաքվեից հետո Թուրքիան վերադառնում է Աթաթուրքի շրջան. թուրքագետ
- Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ամփոփ տեղեկագիր
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
- Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին