Կառավարությունը «ձեռք կքաշի՞» Հայաստան-Իրան ազատ տնտեսական գոտու գաղափարից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է․ «Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարևորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:
Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քաղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում: Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ: Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը:
Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին