Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության տարաբնույթ ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ:
Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշել «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ թեմայի շրջանակում կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես:
«Ցուցահանդեսը այցելուին կներկայացնի Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները` մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով: Այն հրաշալի հնարավորություն է մոտիկից ճանաչելու և նորովի արժևորելու Երևանի մշակութային ժառանգությունը՝ հազարամյակների պատմություն ունեցող Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը: ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և «Էրեբունիե արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթե ցուցահանդեսըե կգործի մինչև 2017թ. մայիսի 8-ը»,- այս մասին հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպությունից:
Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում անցկացվում են «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:
ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:
Մշակութային ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական և սոցիալական կարևոր գործոն՝ արդյունքում ստեղծվում են տեղային զարգացման նոր մոդելներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին