Օպերային թատրոնում տարբեր ենթակառուցվածքներ ստեղծելու մտադրությունները չեն կարող փոխվել. Ամիրյան
«Որևէ կերպ մեր մտադրությունները չեն կարող փոխվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարբեր ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ հարցերին:
«Ես պարզապես պետք է կոչ անեմ, որպեսզի մեր հասարակությունն իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերել ռեստորանին և այն ենթակառուցվածքներին, որոնք նախաձեռնում ենք ստեղծել և կառուցել թատրոնում: Ես հասկանում եմ, որ մարդիկ ինչ տեսել են, այն են երևակայում, բայց մենք ուզում ենք նոր մշակույթ բերել, նաև այն մշակույթը, որը մեր իրականության մեջ դեռևս չկա, բայց մեր հասարակությանը շատ պետք է»,- նշեց նախարարը:
Ա. Ամիրյանի խոսքով, նման ծրագրերը ոչ թե միտված են ռեստորանով կամ այլ հարակից կառույցներով դրամ վաստակելուն, այլ ստեղծել այն մթնլորոտը, որ հանդիատեսը գնա ներկայացում դիտելու:
«Մենք պետք է ներկայացումներով կարողանանք դրամ վաստակել»,- հավելեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան
- «Թատրոնը սրբություն է, չի կարելի ոտնահարել»