Էլինա Դանիելյանից 100 քայլ է պահանջվել ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար
Ապրիլի 17-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ յոթերորդ տուրում Դանիելյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել, Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, Գալոյանը պարտվել է:
Դանիելյանն ունի 5.5 միավոր (3-րդ տեղ), Մկրտչյանը` 4 միավոր (65-րդ), Գևորգյանը և Գալոյանը` 3.5-ական միավոր (74-րդ և 84-րդ տեղեր):
Էլինա Դանիելյանից 100 քայլ է պահանջվել ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատ. Մկրտչյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել
- Մեկնարկում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը