Ասորական համայնքի խնդիրները մշակութային և կրթական են. Անահիտ Խոսրոև
Ասորական համայնքը քաղաքական խնդիրներ չունի իշխանության, կառավարության հետ, խնդիրները մշակութային և կրթական են,- այսօր լարգրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում ասորական համայնքի անդամ, ցեղասպանագետ, նոր խորհրդարանի պատգամավոր Անահիտ Խոսրոևը:
«Ճիշտ է՝ մեր լեզուն հայերենի հետ մեկտեղ դասավանդվում է դպրոցներում, բայց դա բարձր մակարդակով չէ։ Բայց խնդիրն այն է, որ դասագրքեր չկան, ուսուցիչները քիչ են: Հուսով եմ, որ այս կարգի խնդիրները կմտնեն ԱԺ-ը և լուծում կստանան»:
Անահիտ Խոսրոևը նշեց, որ ընտրված 4 պատգամավորները պետք է ներկայացնեն ոչ թե 4 ազգերի խնդիրները, այլ Հայաստանում բոլոր 11 ազգային փոքրամասնությունների խնդիրները:
Իշխանությունների հետ աշխատանքի մասին դիտարկումները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան