Նախարարը հանդիպելու է քարանձավները վարձակալության տալուն դեմ և կողմ մասնագետներին
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վաղն իր մոտ զրույցի է հրավիրել բոլոր այն մասնագետներին, ովքեր դեմ կամ կողմ կարծիքներ ունեն հայաստանյան հինգ քարանձավ վարձակալության տալուն:
«Պետք է հասկանամ, թե ինչն է մտահոգում այդ մարդկանց»,- լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:
Ա. Ամիրյանի խոսքով, ցանկացած քարանձավի կամ պատմամշակութային հուշարձանի պատշաճ մակարդակով պահպանությունը, շահագործումը կիրականացնի, եթե այն օգտագործվի ճիշտ խաղի կանոններով և զբոսաշրջության զարգացման համար:
«Այսօր քարանձավները բացիթողի վիճակում են, որոշ մարդիկ ապօրինի տոմսեր են վաճառում, որպեսզի զբոսաշրջիկները ներս մտնեն: Ո՞վ է վերահսկում: Ոչ ոք: Չկա վերահսկողություն: Ո՞ւր են գնում այդ գումարները: Այդ քարանձավները սպասարկելո՞ւն, պահպանելո՞ւն: Ոչ: Այսօր կան քարանձավներ, զբոսաշրջություն, դրամաշրջանառություն: Թողնենք ապօրինի դրամաշրջանառություն լինի՞: Կարծում եմ՝ ոչ, պետք է կանոնակարգել»,- նշեց նախարարը:
Ա. Ամիրյանն ասաց, որ ունենալով ճիշտ, հստակ պայմանագրեր, պայմանավորվածություններ, կկարողանան և վերահսկել, և ապահովել քարանձավների հետագա պեղումները, գիտական աշխատանքները, քարանձավների նշանակությունը բավարար հանրահռչկել աշխարհով մեկ:
«Մենք պետք է կանոնակարգենք այս դաշտը: Մրցույթը միտված է հենց դրան»,,- ընդգծեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են այդ տարածքներում ռեստորաններ կառուցել. Քարանձավագետ
- Մտնում ենք մի ասպարեզ, որին չենք տիրապետում. Հնագետ
- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
- Մրցույթ՝ քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար
- Քարանձավների մասով ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել
- Քարանձավները կսկսվեն օգտագործվել զբոսաշրջային նպատակներով
- ««Մոզրովի» քարանձավում վիճակը վտանգավոր է». «Հայաստանում քարանձավների փրկության միակ ճանապարհը` տալ շահագործման»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան