Արցախի ԳՆ պաշտոնյա. Արցախում բրնձի արտադրություն չկա
«Արցախում բրնձի արտադրություն, ցանքատարածություններ չկան, բրնձի մշակությամբ չենք զբաղվում»: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
«Մարդ է եղել, որ սիրողական, փորձնական քիչ տարածքի վրա բրինձ են աճեցրել, սակայն արտադրական նշանակության ցանքատարածություններ չունենք»,-ասաց նա:
Փորձնական ծրագրի արդյունքների մասին, վարչության պետն ասաց, տեղեկություններ չունեն, բայց այս պահին իրենք էլ փորձում են գտնել, թե ովքեր են թաքնված «Աճեցված է Ղարաբաղում» գրությամբ փաթեթավորված բրինձի հետևում:
«Ճիշտն ասած մենք էլ ենք հիմա այդ հարցով զբաղված, ուսումնասիրություններ ենք կատարում, որոշ ժամանակ հետո ավելի հստակ պատասխաններ կլինեն: Հիմա ճշտում ենք, տեսնենք, թե ով է, որտեղից է այդ ապրանքը: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Հնդկաձավար մշակում ենք, հաճար մշակում ենք, կտավատ, արևածաղիկ, բայց բրինձ՝ ոչ»,-ասաց ԳՆ պաշտոնյան:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ասաց, որ ֆեյսբուքյան սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարն այժմ ուղարկում է ուսումնասիրության:
Այս պահին ծառայությունում էլ չգիտեն, թե ոնց է հայաստանյան շուկայում հայտնվել բրինձը:
Նշենք, որ լուսանկարը հրապարակել է օգտատեր Արթուր Եղիազարյանը՝ նշելով, որ այն վաճառվում է Քարֆուրում:
«Հետաքրքիր է, Արցախի ո՞ր հատվածում են Քարֆուրում վաճառվող այս բրինձի ցանքատարածությունները։ Մոտավորապես ենթադրում եմ, քանի որ բրնձի համար ջրառատ, ջրապատ դաշտեր են պետք ...
Հ.Գ. Հստակ գրված է, որ ԱՃԵՑՎԱԾ Է ԱՐՑԱԽՈՒՄ և ՀՆՁՎԱԾ Է 20.08.2016 թվ-ին»:
Ի դեպ, փաթեթավորման վրա նաև հորդոր կա՝ «Գնենք հայկականը, օգնենք մեր ժողովրդին»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում աճեցված հաճարն արտահանվում է Եվրոպա
- Արցախում 2016թ-ին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 7.4% աճ
- Փորձագետ. Հայաստանում առավել շատ բողոքում են արտադրողները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան