Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին»
Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիության անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունների ավարտ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
«Դա կնշանակի Անկարայի եվրոպական երազանքի ավարտ, և տասնյակ տարիներ շարունակվող բանակցությունները կավարտվեն»,- ասել է Գաբրիելը:
Գաբրիելը հայտարարել է, որ Անկարայի շահերից չի բխում ԵՄ-ից էլ ավելի հեռանալը` ավելացնելով, որ մոտակա ժամանակահատվածում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ որևէ հարց չի գա օրակարգ:
Գերմանիայի գլխավոր դիվանագետը խոսել է նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` ասելով, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի դուրս գալը դաշինքից:
«Այսօր էլ ուզում ենք, որ Թուրքիան մեզ հետ մնա, չենք ցանկանում Թուրքիային մեկուսացնել ու հրել Ռուսաստանի կողմ»,- շեշտել է Գաբրիելը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 17-ի ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԵՄ պաշտոնյաների հայտարարություններին, ասել էր, որ իրենց համար այնքան էլ կարևոր չեն եվրաանդամակցության բանակցությունները:
Էրդողանը նշել է, որ հարկ եղած դեպքում իրենք կարող են մի հանրաքվե էլ անցկացնել ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակել-չշարունակելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ. Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին
- Դոնալդ Թրամփը շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում հաղթանակ տանելու առթիվ
- Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը
- Իլհամ Ալիևը շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում հաղթանակի կապակցությամբ
- Թուրքիայում ցուցարարները կաթսաներ և թավաներ են շպրտել պատուհաններից
- Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ամփոփ տեղեկագիր
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան