Դոնալդ Թրամփը շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում հաղթանակ տանելու առթիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ, որի արդյունքում Թուրքիայում նախագահի լիազորություններն ավելանալու են:
Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար: Երկու երկրների նախագահները ընդգծել են հեռախոսազրույցի ընթացքում, որ անհրաժեշտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկել գազային հարձակում իրականացնելու համար: Նրանք նաև պայմանավորվել են համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան