ԵԱՀԿ. Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին
Թուրքիայում նախագահի լիազորություններն ընդարձակող հանրաքվեն տեղի է ունեցել անհավասար հնարավորությունների պայմաններում: Այս մասին BBC-ի փոխանցմամբ, հայտարարել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությունից:
«Մեր դիտարկումը ցույց է տվել, որ «այո»-ի օգտին իրականացված արշավը դոմինանտ է եղել մամուլում, իսկ այդ ամենն էլ ուղեկցվել է ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների ձերբակալություններով ու խմբագրությունների փակմամբ, որն էլ սահմանափակել է ընտրողների՝ տեղեկատվական այլ աղբյուրներին հասանելիությունը»,- հայտարարել են դիտորդական առաքելությունից:
Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց օգտին են ծառայեցրել երկրում նախորդ ամառվա իրադարձությունների հետևանքով հաստատված արտակարգ դրության ռեժիմն՝ այդ կերպ սահմանափակելով խոսքի և արտահայտման ազատությունները:
«Ընդհանուր առմամբ հանրաքվեն չի համապատասխանել եվրոպական չափորոշիչներին»,- գնահատելով անցկացված հանրաքվեն՝ նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ֆլորինա Պրեդան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնանն էլ իր հերթին արձագանքել է եվրոպական կառույցների քննադատությանը՝ հայտարարելով, որ այդ կառույցները նախ՝ պետք է իրենց տեղը ճանաչեն, նոր հետո գնահատականներ հնչեցնեն:
«Ինչ-որ մի կազմակերպություն կա՝ ԵԱՀԿ անունով: Հիմա նրանք ինչ-որ զեկույց են պատրաստում առ այն, որ Թուրքիայում հանրաքվեն իբրև այսպես կամ այնպես է եղել: Առաջին հերթին թող դրանք իրենց տեղն իմանան»,- հայտարարել է Էրդողանը:
Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ՝ ուղղված երկրում ընդարձակ լիազորություններով նախագահական կառավարման ձև սահմանելուն:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ցուցարարները կաթսաներ և թավաներ են շպրտել պատուհաններից
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
- Հանրաքվեից հետո Թուրքիան վերադառնում է Աթաթուրքի շրջան. թուրքագետ
- Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ամփոփ տեղեկագիր
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
- Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան