Եգիպտական դամբարանում հայտնաբերվել են նոր մումիաներ
Եգիպտացի հնագետները Լուքսոր քաղաքի հարևանությամբ հայտնարարել են մոտ 3500 տարեկան դամբարան՝ նախկինում անհայտ վեց նոր մումիայով: Գերեզմանը հայտնաբերվել է Դրաա Աբուլ Նագա դամբարանադաշտում, որը գտնվում է հայտնի Թագավորների հովտի կողքին: Վեստի.ռու կայքը, հղում անելով Sun-ին, գրում է, որ բացի մումիաներից հայտնաբերվել է նաև փայտե ներկված դաղագներ և ավելի քան հազար մահարձանիկներ: Հնագետները պարզել են, որ գերեզմանոցում թաղված է եղել բարձրաստիճան պաշտոնյա՝ դատավոր:
Թագավորների հովիտը ժայռոտ կիրճ է, որտեղ հնագույն ժամանակներում կառուցել են գերեզմանոցներ փարավոնների, նրանց հարազատների, նաև բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների համար: Ներկա պահին այստեղ հայտնաբերվել է արդեն 63 դամբարան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին