Մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը. Փոստանջյան
«Մեր հիմնական թիրախն, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է, և մենք գալիս ենք իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից։ Նրանք ձախողել են և այս երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել Երևանի համար»,- այսօր «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների իրենց կարգախոսը և նախընտրական ծրագիրը կներկայացնեն ապրիլի 21-ին։
«Պետք է սկսենք, ոչ միայն բարեփոխումներ, այլ հիմնադրենք նոր քաղաքական համակարգ, որն իրապես ծառայելու հայ ժողովրդին։ Այն ինչ ունեցել ենք այս 25 տարիների ընթացքում չի ծառայել մեր ժողովրդին, ինչն ապացուցված ու փաստարկված է։ Այս բլուրից երևում է ողջ քաղաքը և ցավալի է, որ տեսնում ենք, թե այս 25 տարիների ընթացքում մեր կանաչ տարածքներն ինչպես են վերացել, քաղաքը վերածվեց միայն շինությունների, մենք չենք կարողանում ապրել էկոլոգիապես մաքուր քաղաքում։ Երևանի խնդիրները բազմատիպ ու բազմաշերտ են»,-ասաց Փոստանջյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, «Ելքի» հետ համագործակցության եզրեր տեսնում են, թե ոչ, ինչին պատասխանեց. «Կարծում եմ, տեղյակ եք, որ «Ելք»-ում ընդգրկված մարդիկ, ում ես անձնապես ճանաչում եմ, հնարավորություն կունենան ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել, բայց մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ի ընտրացուցակում ընդգրկվածների մեծ մասն անկուսակցական են
- «Երկիր Ծիրանի»-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան