
Թուրքիայում մահապատժի վերականգնումը սպառնալիք է Եվրոպային. փորձագետ
Թուրքիայում կայացած սահմանադրական հանարաքվեից հետո մայրաքաղաք Անկարայի փողոցներում հիմնականում հանգիստ է, արտակարգ վիճակ չի նկատվում, միայն «ոչ»-ի կողմնակիցներն են խիստ հիասթափված: Անկարայից տեսազանգի միջոցով այսօր ասաց Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժնի աշխատակից Դիանա Յայլոյանը:
«Մեծ քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, առաջին անգամ դեմ քվեարկեցին հանրաքվեին, ինչը նշանակում է, որ մարդիկ դեմ են քվեարկել Էրդողանի տնտեսական նախագծերին: Մինչդեռ նրա օգտին քվեարկածները գտել և գտնում են, որ վարչապետը կարող է Թուրքիան դարձնել հզոր երկիր»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հաջորդ հանրաքվեն երկրում անցկացվելու է ԵՄ անդամակցությունից հրաժարվելու օգտին, Դիանա Յայլոյանը նկատեց, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սպառնալիք Եվրոպային: