Փաշինյան. Փոքր կենտրոնի երթևեկությունն արդեն չորս օր է՝ կաթվածահար վիճակում է
«Արդեն 4-5 օր է մայրաքաղաքի ու նաև հանրապետության գլխավոր պողոտան՝ Մաշտոցի պողոտան քանդել են ու չեն լցրել: Փոքր կենտրոնի երթևեկությունն արդեն մի քանի օր է՝ կաթվածահար վիճակում է»,-ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց, որ փորած հատվածները լցնելն ամենևին էլ բարդ ու դժվար գործ չէ, կարելի է կազմակերպել մի քանի ժամում:
«Սա ցույց է տալիս քաղաքի կառավարման այն ոճը, որն ունենք: Սա նշանակում է խաղալ մարդկանց՝ առանց այդ էլ պրկված նյարդերի հետ: Անթույլատրելի է: Սա չնախատեսված եթեր է, ուղղակի անցնում էի, նկատեցի, որ արդեն 4-5-րդ օրն է այս վիճակն է, ես ցանկացած արձանագրել ու արձագանքել որպես այստեղից ընտրված պատգամավոր ու Երևանի քաղաքապետի թեկնածու»,-ասաց նա: