Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, մինչև մայիսի 1-ը՝ սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման առաջին փուլի մեկնարկը, ապրիլի 18-ին հերթական հանդիպումն էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի, ինչպես նաև ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը հորդորել է մատակարարներից պահանջել թե այս նորմի, թե փաստաթղթավորման բոլոր պայմանների պահպանումը: Թեև սահմանված ժամանակացույցով իրացման վայրերի համար սպանդանոցային ծագման միս վաճառելու պահանջը կգործի ավելի ուշ, մայրաքաղաքի մի քանի խոշոր ցանցեր արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել սկսել գործընթացը. նրանցից մեկն այսօրվանից արդեն կիրառում է այն:
ՊԵԿ մասնագետները ներկայացրել են գյուղատնտեսական արտադրանքի (այդ թվում և՝ կենդանական ծագման) ձեռքբերման և իրացման նկատմամբ կիրառվող հարկային ընթացակարգերն ու իրավական կարգավորումները, մասնավորապես նշելով եկամտային հարկի և շահութահարկի մասով համախառն եկամտի նվազեցման հնարավորությունները: Իրավական այս միջավայրը թույլ է տալիս մասնագետներին նախնական գնահատական տալ այն մասին, որ, պարտադիր սպանդանոցային մորթի անցմամբ պայմանավորված հարկային բեռի ավելացում չի լինի:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ը տեղեկատվական պիտակներ է փակցնում սահմանված չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերում
- Մայիսից պարտադիր է դառնալու մորթը սպանդանոցում
- ՍԱՊԾ. Մի քանի սպանդանոցներ պատրաստ են ապահովել իրացման ցանցներին մսով