Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննի ապրիլի 25-ին
«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 18-ի աշխատակարգային որոշմամբ նշանակվել է ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին: Այս մասին տեղեկանում են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։
Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ապրիլի 19-ին` ՍԴ պաշտոնական կայքում:
Հարակից հրապարակումներ`
- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը ՍԴ-ում կպաշտպանեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը
- Կոնգրես-ՀԺԿ-ն Սահմանադրական դատարան հայց կներկայացնի վաղը
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է ԿԸՀ՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան