Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
Ապրիլի 18-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանը կդառնար 22 տարեկան:
2016թ-ի ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը, Սարգիսը մարտի է նետվել և ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
Ապրիլյան պատերազմի հերոսը ծնվել է 1995 թվականին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: 4 տարեկանում ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Ռուսաստանում: 12 տարի հետո վերադարձել են Հայաստան:
Սարգիսի մայրը՝ Թամարա Ղազարյանը, պատմել է, որ որդին սիրված էր բոլորի կողմից. «Կարգապահ, խելոք տղա էր: Ռուսաստանում ուսուցիչները աշակերտներին միշտ ասում էին, որ Սարգսից օրինակ վերցնեն»:
Մոր խոսքերով՝ Սարգիսը թեև դժվար մանկություն է ունեցել, բայց միշտ իրեն հույս է տվել, որ ամեն ինչ լավ է լինելու:
Սարգիսը մեծացել էր հայրենիքից հեռու, բայց դպրոցն ավարտելուց հետո Ռուսաստանից ինքնակամ վերադարձել է Հայաստան ու մեկնել զինվորական ծառայության: Որոշել էր, որ ծառայությունից հետո ուսումը շարունակելու է Հայաստանում, ուզում էր ծրագրավորող դառնար:
Երկար տարիներ զբաղվել է սպորտով, մասնավորապես՝ ֆուտբոլով, երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ, հանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Ասում էր՝ մամ, դու պիտի միշտ ինձնով հպարտանաս»,- պատմում է մայրը:
Մարտական ընկերների բնորոշմամբ՝ Սարգիսին բոլորն էին հարգում.
«Բանակում նրան բոլորը «Ռուսկի» էին կոչում, մարդ կար անունը չգիտեր: Նվիրված ընկեր էր, ցավալի է մարտական ընկեր կորցնելը»:
Հարազատների պատմելով Սարգիսը դիրքեր բարձրանալուց հետո պարտադիր զանգել է մոր: Վերջին անգամ մայրն ու հորեղբայրը նրա հետ խոսել են ապրիլի 3-ին: Սարգիսը զոհվել է ապրիլի 4-ին:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ցուցադրվելու են ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքները
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան