Հայաստանը ռուս զբոսաշրջիկների առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում է
Հայաստանն ընդգրկվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, առաջին տեղում Բուլղարիան է, ապա Չեռնոգորիան, Վրաստանը, Հայաստանը, Իտալիան:
Աղբյուրը վկայակոչում է ճանապարհորդների համար նախատեսված DaTravel.com կայքի փորձագետների խոսքը: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանն ու Թուրքիան:
Ռուսաստանի տարածքում առավել նախընտրելի ուղղություն է դարձել Սիմֆերոպոլը (Ղրիմ): Նրան հետևում են Սոչին, Սանկտ Պետերբուրգը:
Տասնյակում ընդգրկվել են Կրասնոդարը, Մինվոդին, Կալինինգրադը, Կազանը, Մոսկվան, Իրկուստկը, Եկատերինբուրգը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-հայկական երգչախմբային առաջին կոնգրեսի համերգը՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին
- «Ок Армения». Մոսկվայում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջության գրավչությունները
- Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները
- Հայաստանում կարծում են, որ այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կավելանա 30-50 տոկոսով
- ՔԱԳՎ. Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
- ՌԴ քաղաքացիները վաղվանից Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
- Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկներն անհապաղ գնան Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան