Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին պարտավորությունների չկատարման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությունը չի կատարել իր պարտավորությունները՝ իր կազմում Թուրքիային ընդգրկելու վերաբերյալ, և ստիպում է իրեն սպասել արդեն 54 տարի:
«Քաղաքական տեսանկյունից դա անտանելի է: Մենք փորձել ենք կատարել բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ էին ԵՄ մուտք գործելու համար, իսկ ԵՄ-ն չի կատարում իր խոստումը: ԵՄ-ն պետք է կատարի դա»,-ասել է Էրդողանը:
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ եթե Բրյուսելը չփոխի իր դիրքորոշումը, ապա Անկարան կարող է էլի սպասել:
«Թուրքիան պատրաստ է վերսկսել բանակցություններն այդ հարցի վերաբերյալ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային քննել ընտրախախտումների մասին ահազանգերը
- Թուրքիայում մահապատժի վերականգնումը սպառնալիք է Եվրոպային. փորձագետ
- Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին»
- Էրդողան. ԵՄ-ի հետ հարաբերություններն այսպես չեն շարունակվելու