«Սպայկա» ընկերությունն այս տարի կներդնի 70 մլն դոլար
2017 թվականին «Սպայկա» ընկերությունը կիրականացնի մի քանի խոշոր ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է բացել 300 նոր աշխատատեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ ընկերությունը Հայաստանում այս տարի կներդնի 70 մլն դոլար:
Ներկայացնելով ծրագրերը՝ Կարեն Բաղդասարյանը նշեց, որ նախատեսվում է կառուցել պանրի, կաթի արտադրության և վերամշակման գործարան:
«Պանրի սեփական արտադրությունը ընկերության համար նոր ուղղություն է: Ուսումնասիրելով Ռուսաստանի շուկան՝ հսկայական պոտենցիալ տեսանք: Ներկայումս արդեն իսկ պայմանագրեր են կնքվել, որպեսզի Հայաստանից տարեկան արտահանվի ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր՝ ռոկֆոր: Դրա համար էլ հենց կառուցվելու է այդ գործարանը», - հայտնեց Կարեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ պանրի գործարանը կառուցվելու է Կոտայքի մարզում:
Նա նաև նշեց, որ այս տարվա ընթացքում ընկերությունը կաթի արտադրության և վերամշակման համար կներդնի ավելի քան 18 մլն դոլար:
«Սպայկա» ընկերությունը շարունակելու է նաև ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում: Մասնավորապես, ըստ նրա, կհիմնադրվի 20 հա մակերես ունեցող ջերմոցներ, ավելի քան 1000 հա-ի այգիներ՝ Տավուշի և Արմավիրի մարզերում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞րն է «Սպայկա»-ի հաջողության գրավականը, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Առաջին հերթին՝ թիմի շնորհիվ»:
Նշենք, որ 2008-2016թթ. «Սպայկա» ընկերությունը ստեղծել է իր հիմնական ակտիվները, որոնց միջոցով ճանաչելի է դարձրել հայկական գյուղմթերքը արտասահամանյան մեծածախ ու մանրածախ շուկայում: Ընկերությունը ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների դաշտում զբաղեցրել է առաջատար դիրքեր ողջ տարածաշրջանում: Այս ընթացքում ընկերությունը կայացել է որպես տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգ, ստեղծել է թարմ պտուղ-բանջարեղենի մատակարարման լայն ցանց ամբողջ ՀՀ տարածքում, մի շարք ապրանքատեսակների մասով գերիշխող դիրքեր է գրավել ՌԴ մեծածախ ու մանրածախ շուկաներում, ինչպես նաև նպաստել է Հայաստանում ինտենսիվ այգեգործության ու ջերմոցաշինության զարգացմանը:
Ըստ ընկերության տվյալների՝ 2017թ-ի դրությամբ կատարված ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն դոլար, իսկ աշխատատտեղերի քանակը մինչև տարեվերջ կկազմի 1316: Ջերմոցային համալիրը կլինի 55 հա (25 հազար տոննա արտադրողականությամբ), ինտենսիվ այգիների տարածքը՝ 1060 հա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին