Եվրոպան դեռ երկար է փորձելու Թուրքիայի «տամարը» բռնել. Լարիսա Ալավերդյան
Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ԵԱՀԿ-ի կողմից արժանացավ կոշտ գնահատականների, ինչը շատ կարևոր ազդակ է, թե ուր է գնում այդ երկիրը: Lրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Երեկվանից կան լուրեր, որ ընդդիմությունը կազմակերպվում է՝ հնչեցնելու նույն դիտողությունները, ինչ ԵԱՀԿ-ն: Իրականում Թուրքիան առաջ է շարժվում շատ կոպիտ քայլերով: Սա անկանխատեսելի, բավականին հախուռն գործընթացներ է նշմարում: Եվրոպան դեռ երկար է փորձելու Թուրքիայի «տամարը» բռնել, սակայն այդ երկիրն այլևս իրեն կապված չի զգում Եվրոպային, ավելին Եվրոպային օգտագործելու է իր շահերի համար»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, հարևան երկիրն իր քայլերում շատ հմուտ և խորամանկ է, ինչի պատճառով Հայաստանը պետք է ավելի սթափ լինի՝ հատկապես հարաբերությունների կարգավորման համատեքստում: Սա, նրա համոզմամբ, երկարատև գործընթաց է, որին պետք է նախորդի վստահությունը:
Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմանը՝ բանախոսը նկատեց՝ Եվրոպայի բացասական վերաբերմունքն այս երևույթին միանշանակ է, մինչդեռ ԱՄՆ-ն սրան դեմ չի արտահայտվում:
«Թուրքիան եղել և մնում է դաժանության ախտանիշ կրող երկիր»,- նկատեց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ ընտրություններին՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ կոռուպցիան եղել և մնում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Վարչական ռեսուրսի կիրառումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ճնշում կամ բռնություն:
«Սրանք խայտառակ դրվագներ են, որոնք իշխանական կուսակցության կողմից դատապարտման չեն արժանացել: Հակառակը, եղել են խեղկատակության հասնող արդարացումներ»,- ամփոփեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին պարտավորությունների չկատարման համար
- Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային քննել ընտրախախտումների մասին ահազանգերը
- Թուրքիայում մահապատժի վերականգնումը սպառնալիք է Եվրոպային. փորձագետ
- Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին»
- Էրդողան. ԵՄ-ի հետ հարաբերություններն այսպես չեն շարունակվելու
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին