Զախարովա. Հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում
«ՌԴ արտաքին գերատեսչությունում չեն բացառում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, սակայն դեռևս դրա նախապատրաստման վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չկա»,- «RT» հեռուտաալիքի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ մարիա Զախարովան և հավելել, որ կա դրա հավանականությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ այդպիսի հանդիպումների հավանականություն կա: Սակայն դեռևս կոնկրետ չկա այնպիսին, որի մասին կարելի էր ձեզ տեղեկացնել»,- մասնավորեցրել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառել նաև ղարաբաղյան հակամարտության թեմայի քննարկումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտ Զաների հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան