Աշխարհահռչակ օպերային աստղերը` Երևանում
Ապրիլի 27-30-ը Երևանում անցկացվելու է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Օպերային թատրոնի հաղորդմամբ, փառատոնային օրերին՝ ապրիլի 27-ին, 28-ին և 30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ են ունենալու աշխարհահռչակ օպերային աստղեր՝ ներկայացնելով օպերային լավագույն ստեղծագործությունները:
Ապրիլի 27-ի համերգին oպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ): Դիրիժոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Ապրիլի 28-ի համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա), բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան): Դիրիժոր՝ ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Ապրիլի 30-ին ներկայացվելու է Ջ. Վերդի «Տրավիատա» օպերան: Վիոլետայի դերում հանդես է գալու սոպրանո Հասմիկ Թորոսյանը (Հայաստան), Ալֆրեդի՝ տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), Ժերմոնի՝ ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Առնոլդ Քոչարյանը: Դիրիժորն է Քրիս Ռուսմանը ( Մեծ Բրիտանիա):