Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը:
Թերթը հիշեցրել է, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում և հիմա գլխավոր դատախազի որոշմամբ, ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ թերթի աղբյուրների՝ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա