Միհայ Դարաբան. Հայկական շուկայով հետաքրքրված ռումինական ընկերություններին լիակատար աջակցություն է ցուցաբերվում
Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատը լիակատար աջակցություն է ցուցաբերում ռումինական այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով: Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին հայտնել է պալատի նախագահ Միհայ Դարաբանը:
Վերջինիս խոսքով, պալատը ներկայացնում է գրավիչ առաջարկներ ու ծրագրեր, որոնցում ռումինական ընկերությունները կարող են հանդես գալ որպես ենթակապալառու:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, դեսպան Գասպարյանը ռումինական կողմին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները և ներդրումային հնարավորությունները:
Որպես տնտեսական կապերի խթանման առաջին փուլ՝ պալատի նախագահն առաջարկել է քննարկել Ռումինիայի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության արձանագրություն ստորագրելու հնարավորությունը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ տնտեսական գործակցությունը խթանելու համար սեմինար կազմակերպելու հետ կապված հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին