11:33 19/04/2017 Արցախ

Տնտեսագետ. Արցախի տնտեսության հիմնասյուներն են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և հիդրոէներգետիկան

«Արցախի տնտեսության հիմնասյուներն են՝ գյուղատնտեսությունը,  հանքարդյունաբերությունը և հիդրոէներգետիկան»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սարգիս Մանուկյանը՝ ամփոփելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության՝  օրեր առաջ հրապարակած 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Տնտեսագետը հույս հայտնեց, որ  շուտով այդ ոլորտներին կմիանան մեծ ներուժ ունեցող  զբոսաշրջությունը, հաշվի առնելով արցախյան ճոխ  բնությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաև Արցախի համար այնպիսի ավանդական ճյուղեր, ինչպիսիք են՝ գինեգործությունը և գորգագործությունը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակեց 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Հետաքրքիր է, որ ապրիլյան ռազմական իրադարձությունների և դրանից բխող բարդ հետևանքների ֆոնի վրա Արցախը կարողացավ ապահովել ՀՆԱ-ի 9.2% աճ:  Հաջորդ կարևոր հանգամանքը այն է, որ նախորդ տարվա Հայաստանի տնտեսական ցածր ակտիվության, ինչու չէ նաև Ադրբեջանի տնտեսական անկման համեմատ, Արցախի տնտեսությունը ավելի բարձր մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովեց:

Տնտեսագետ Սարգիս Մանուկյանը նշեց, որ  Արցախի համախառն ներքին արդյունքի աճին հիմնականում նպաստել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը՝ 9,7 և 7,4% աճով: Ինչպես Հայաստանում, Արցախում շինարարությունը հանդիսացել է տնտեսական աճին խոչընդոտող հիմնական ոլորտը՝ իր 9% անկումով: Միաժամանակ ծառայությունները գրանցել են՝ 3,7%-աճ: Արտահանման ծավալները աճել են՝ 30,6%-ով կազմելով՝ 81,1 միլիոն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 256,8 միլիոն դոլար՝ 1,7% աճով: Սպառողական գների ինդեքսը կազմել է 98,5%, կամ այլ խոսքերով ասած, ինչպես Հայաստանում տեղի է ունեցել գրեթե նույն չափով գնանկում:

«Ինչպես տեսնում ենք, 2016 թ.-ին Արցախի և Հայաստանի տնտեսական  գործընթացները հիմնականում նման են եղել (արդյունաբերության աճ, շինարարության անկում, արտահանման զգալի աճ, սպառողական գների ինդեքսի նվազում, ներմուծման ծավալների աճի տեմպերի նվազում): Իհարկե, բացառությամբ գյուղատնտեսության, որն ի տարբերություն Հայաստանի գյուղատնտեսության  5,2% անկման, ինչպես նշեցինք, գրանցել է 7,4% աճ:

Հենց գյուղատնտեսության  հանգամանքն էլ վճռորոշ է եղել Հայաստանի և Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշների  վրա: Եթե, շինարարությունը երկու երկրների դեպքում էլ զսպել է տնտեսական աճին, ապա գյուղատնտեսության ցուցանիշը Արցախի դեպքում զգալիորեն նպաստել է ՀՆԱ-ի աճին, իսկ Հայաստանի դեպքում ընդհակառակը»,-համեմատություններ արեց տնտեսագետը:

Սարգիս Մանուկյանի դիտարկմամբ, եթե բացառենք, գյուղատնտեսության վարքագիծը, ապա մնացած տնտեսական գործընթացների նմանությունը ևս մեկ անգամ հուշում է, որ երկու հայկական պետությունների տնտեսությունները թեև առանձին գործող կառավարությունների  իրողությանը, հիմնականում ինտեգրացված են,  գործում են փոխհամաձայնեցված և ինչ որ առումով մեկ ամբողջի երկու մասեր են:

Անդրադառնալով աճ ապահոված ոլորտներին, Ս. Մանուկյանը մատնանշում է Արցախի տնտեսության հիմնասյունները:

«Նախ արդյունաբերության կառուցվածքում հանքագործական արդյունաբերությունը (29%) և  էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը (37,2%)  ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն քան Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում ունեն այդ ճյուղերը՝ 17,9% և 20% համապատասխանաբար: Հենց այս ճյուղերն էլ հիմնականում նպաստ են ունեցել 2016 թ.-ի արդյունաբերության աճին, ի տարբերություն մշակող արդյունաբերության 8,5% անկմանը: Մշակող արդյունաբերության տեսակակար կշիռը Արցախում գրեթե 1,8 անգամ զիջում է Հայաստանի ցուցանիշը, կազմելով՝  33,8%, իսկ Հայաստանում այն  61,9% է: Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 7,4%-ով, որը հիմնականում պայմանավորված է եղել բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: 2016թ.-ին  գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը կազմել են  հացահատիկի եւ հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31,2 %), մսի (26,4%), կաթի (15%) արտադրությունը»,-ներկայացրեց Panorama.am-ի զրուցակիցը:

Վկայակոչելով Արցախի ԱՎԾ տվյալները, տնտեսագետը նկատեց, որ  Արցախի գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2016թ. փաստացի գներով կազմել է 68,5 մլրդ. դրամ, որը մոտ 10 միլիարդ դրամով ավել է քան արդյունաբերական արտադրանքի ծավալը՝  որը կազմել է՝ 59 մլրդ. դրամ:

2016թ.-ին ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 53,9 մլրդ դրամ, որի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տեղեկատվության և կապի, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ծառայությունները, համապատասխանաբար` 36,8, 16,9, 10,2%: Իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը ընթացիկ գներով կազմել է 85,9 մլրդ դրամ, որը նվազել է 4,8%:

Տնտեսագետի խոսքով, հանքագործության 39,2% աճը և բուսաբուծության համախառն արտադրանքի աճի փաստն էլ հուշում է, որ հենց այս ճյուղերի արտադրանքի ծավալների աճի հաշվին է տեղի ունեցել Արցախից արտահանման աճը, որը ինչպես նշեցինք կազմել է  30,6%: Դրա արդյունքում բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7,7%:

2016թ. իրականացվել է 45,7 մլրդ. դրամի շինարարություն, որտեղ ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է մարդասիրական 25,3%-ով, բնակչության՝ 28,3%-ով, կազմակերպությունների` 30,2%-ով, համայնքների` 38,3 %-ով, օտարերկրյա ներդրողների` 62,5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը և հակառակը, 82,6%-ով աճել է արտաբյուջետային, 61,8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14,8%-ով` պետական բյուջեի և 2,7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

«2016թ.  Արցախի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34,7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 1,8%-ով: Իսկ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1,5%-ով, այսինքն համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 2,5 անգամ կամ 51 միլիարդ դրամով: Գաղտնիք չէ, որ այս տարբերությունը փակվում է Հայաստանից մոտ 100 միլիոն դոլար տրանսֆերտով: Դրական է նաև այն, որ տեղի է ունեցել բնակչության եկամուտների աճ՝  2016թ. այն կազմել են 161,6 մլրդ. դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 3,6%-ով: Դրամական ծախսերը կազմել են 155,6 մլրդ. դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3,3%-ով: Միջին ամսական իրական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 2,6%-ով»,-հավելեց տնտեսագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}