Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր: Բանկից տեղեկացնում են, որ «Մալբեկ» գինու համաշխարհային օրվան նիրված միջացառումները կանցկացվեն Երևանում՝ ապրիլի 17-23-ը:
«Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Կոնվերս Բանկի համագործակցությամբ կազմակերպված հերթական միջոցառումն է: Դրա շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում միջոցառման գործընկեր ռեստորաններում ու գինետներում վայելել արգենտինական հայտնի «Մալբեկ» գինին և օգտվել 15 տոկոս գումարի հետվերադարձի հնարավորությունից»,-հայտնում են Բանկից՝ հավելելով, որ հաճախորդները ևս 15 տոկոս զեղչ կստանան ռեստորաններից և գինետներից:
«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակներում, ի թիվս այլ գինիների, ներկայացվելու են նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Bodega del Fin del Mundo» գործարանի Fin del Mundo Single Vineyard, Postales and Reserva del Fin del Mundo գինիները:
««Bodega del Fin del Mundo» գործարանը գտնվում է խաղողի աճեցման համար լավագույն պայմաններն ունեցող արգենտինական Պաթագոնիայում, ինչի շնորհիվ էլ գինին աչքի է ընկնում իր բույրերի և համային հարուստ փունջով: «Bodega del Fin del Mundo» -ի գինիները Հայաստանում վաճառվում են արդեն մի քանի տարի և Արգենտինական գինու շաբաթը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ վայելելու դրանք»,- նշել է Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի «Կարաս Վայն» գործարանի Մարքեթինգի և հաղորդակցման պատասխանատու Բեատրիս Արսլանյանը:
«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակներում մարդկանց հնարավորություն կընձեռվի վայելել արգենտինական գինիներ ու ազգային ուտեստներ, կազմակերպվի տանգոյի երեկո, ինչպես նաև գինու ոլորտի մասնագետների համար սեմինար:
Մանրամասները՝ կայքում: