«Կորչնոյ Օփեն». Հայկ Մարտիրոսյանը՝ 11-րդ հորիզոնականում
Ցյուրիխում ավարտվել է «Կորչնոյ Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 16 երկրի 80 շախմատիսոտ, այդ թվում` 18 գրոսմայստեր, 9 միջազգային վարպետ, 8 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի 1-ին դասակարգվածն էր լատվիացի հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 5 շախմատիստ վաստակել են 5.5-ական միավոր և կիսել 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Էլթաջ Սաֆարլին, Ալեքսանդր Մոտիլյովը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Ալեքսանդր Ռախմանովը եզրափակել է լավագույն եռյակը:
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի հաղթողներից հետ է մնացել կես միավորով, կիսել է 6-12-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 11-րդ հորիզոնականում: