«Գրենկե Չեսս Օփեն». Հրանտ Մելքումյանը՝ 35-րդ հորիզոնականում
Գերմանիայում ավարտվել է «Գրենկե Չեսս Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 688 շախմատիստ, այդ թվում` 58 գրոսմայստեր, 5 կանանց գրոսմայստեր և 67 միջազգային վարպետ:
«Գրենկե Չեսս Օփեն»-ի հաղթող է դարձել Նիկիտա Վիտյուգովը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած Մաքսիմ Մատլակովը և Էթիեն Բաքրոն գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը վերջին տուրում պարտություն է կրել Մաքսիմ Մատլակովից և 6.5 միավորով գրավել միայն 35-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Աշոտ Փարվանյանը վաստակել է 6 միավոր և շուրջ 26 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը, իսկ 5 միավոր վաստակած Ալֆրեդ Փարվանյանը 37 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: