Ջորջ Բուշ-Ավագը հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը մի քանի օր առաջ հոսպիտալացվել է, բժիշկներն ախտորոշել են՝ թոքաբորբի թեթև ձև: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Ջիմ Մակգրատը:
«Նախկին նախագահը Հյուսթոնի հիվանդանոց է տեղափոխվել ուրբաթ օրն անընդհատ հազի հետ կապված, որը թույլ չէր տալիս նրան նորմալ շնչել: Հայտնաբերվել է թոքաբորբի թեթև ձև, բուժումը տվել է դրական արդյունք»,- ասված է մամուլի խոսնակի հայտարարության մեջ:
Բուշ-Ավագի ինքնազգացողությունն արդեն լավ է, բայց դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ մինչև ուժերի ամբողջական վերականգնում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան