Մրցունակ գյուղմթերք. «Սպայկա»-ն ընդլայնում է ջերմոցային տնտեսությունը
«Սպայկա» ընկերությունը նախատեսում է ընդլայնել ջերմոցային տնտեսությունը: Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող ջերմոցային տնտեսությունում լրագրողների հետ շրջայցի ընթացքում «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են ևս 20 հեկտար ջերմոց կառուցել և ավելացնել արտադրության ծավալները:
««Սպայկա» ընկերության ջերմոցային համալիրը կառուցվել է 2014 թվականին՝ բողկի արտադրության համար։ Ընդամենը մեկ տարի հետո՝ 2015 թվականին, ջերմոցային համալիրում արտադրված բողկը գրավել է Ռուսատանի շուկայի այդ ապրանքատեսակի 15-20 տոկոսն է գրավել։ Շատ հաջողված պրոյեկտ էր»,- ասաց Կարեն Բաղդասարյանը։
Նրա խոսքերով՝ երկու տարի հետո սկսել են վերակառուցման աշխատանքները, և բողկի արտադրությունն այժմ կազմակերպված է բաց գրունտում, իսկ ջերմոցները վերածվել են լոլիկի ջերմոցների։
«Ներկայումս 35 հեկտար տարածքից 5 հեկտարը վարունգի արտադրության նպատակով է օգտագործվում, մնացած 30 հեկտարը՝ լոլիկի։ Տարեկան արտադրվում է մոտ 15 հազար տոննա արտադրանք»,- ասաց Կարեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատողների թիվը հասնում է 450-ի։
Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ այս տարի ևս կկառուցվի 20 հա ջերմոց, կունենան 600-ից 700 աշխատակից: « Նախատեսվում է, որ արտադրանքի ծավալը կհասնի տարեկան 25 հազարի, որն ամբողջությամբ պլանավորվում է արտահանել»,- նշեց Կարեն Բաղդասարյանը:
Նա նաև հայտնեց, որ փակ գրունտում տարեկան արտադրվում էր մոտ 9000 տոննա բողկ, այժմ արդեն բաց գրունտում կրճատվել է արտադրման սեզոնը, սակայն տարեկան արտադրվում է 6000 տոննա բողկ։ Այստեղ ևս նախատեսվում է ցանքատարածությունը մեծացնել՝ արտադրությունը հասցնելով 10 000 տոննայի։
Կարեն Բաղդասարյանը նշեց, որ տարբեր տեսակի լոլիկներ է համտեսել, բայց Հայաստանում արտադրված լոլիկն իր համային հատկություններով միանշանակ տարբերվում է և մեծ առավելություններ ունի։ Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում բարձր տեխնոլոգիաներով արտադրված լոլիկն իր ինքնարժեքով մրցակից է ցանկացած երկրում արտադրված լոլիկի հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա» ընկերությունն այս տարի կներդնի 70 մլն դոլար
- Armzon-ի օգնությամբ Ռուսաստանում ապրողները կարող են հայկական արտադրանք պատվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին