Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ԼՂ խնդրում չկա այլ ընտրություն, քան գտնել խաղաղ լուծում
Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող և ֆավորիտ համարվող թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 18-ին պատասխանել է Nouvelles d’Arménie լրատվական կայքի հարցերին՝ անդրադառնալով այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հարցին, աջակցո՞ւմ եք Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը , թեկնածուն պատասխանել է.
«2016 թվականի ապրիլին, վեց օր շարունակ Հարավային Կովկասը կրկին բռնկվեց: Օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, Ադրբեջանը փորձեց ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Այդ մահաբեր հարձակումը ավարտվեց փխրուն հրադադարով:
Այսօր մեր ֆրանսահայ համաքաղաքացիները անհանգիստ են, և ես նույնպես, որովհետև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921 թվականին կամայականորեն անջատել է այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այժմ չկա այլ ընտրություն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ և երկարատև լուծում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան